Յարոսլավլի «Նաիրի» համայնքի հայկական դպրոցում ավարտվել է ուստարին

22 Մայիսի 2025, 18:30

Մշակույթ

Յարոսլավլի «Նաիրի» համայնքի հայկական ութամյա դպրոցում մայիսի 18-ին տոնական միջոցառմամբ ավարտվել է 2024-2025 թթ․ ուսումնական տարին:

Դպրոցի աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը և կատարել հայկական երգեր: Միջոցառմանը մասնակցել է նաև «Նուռ» պարային դպրոցը:

Բոլոր մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր:

Հիմա եթերում