Յարոսլավլում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

30 Սեպտեմբերի 2025, 20:30

Հայեր | Մշակույթ

Սեպտեմբերի 28-ին Յարոսլավլի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ հատուկ հանդիսություն, որը նշվում է բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից:

Պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի: Աղոթքին մասնակցել են արցախահայեր, այդ թվում՝ ընտանիքներ, որոնք բռնի տեղահանությունից հետո ապաստան են գտել Յարոսլավլում: Ի նշան հիշատակի՝ հավաքվածները ծաղիկներ են խոնարհել զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարին:

Տաճարի բակում արցախյան համայնքի նախաձեռնությամբ հյուրերին հյուրասիրել են ժենգյալով հաց:

Հիմա եթերում