Յարոսլավլում նշել են Խաչվերացը

21 Սեպտեմբերի 2024, 00:21

Մշակույթ

Խաչվերացին երիտասարդները հոգևոր հովիվ Արսեն քահանա Իսրայելյանի գլխավորությամբ ուխտագնացություն են կատարել դեպի Յարոսլավլ։ Այն կազմակերպել էր «ՆՈՒՌ» երիտասարդական միությունը։

Մոսկվայի ծխականներին ողջունել և օրհնել է Տեր Առաքել քահանա Ամիրյանը: Սուրբ Գևորգ եկեղեցում ուխտավորները ներկա են գտնվել Խաչվերացի տոնին նվիրված պատարագին: Այցի ընթացքում նրանք ծանոթացել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ճաշել են և նրանց հետ պարել հայկական ժողովրդական պարեր:

Ուխտավորներն այցելել են նաև Յարոսլավլի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Սուրբ Վվեդենսկի Տոլգայի վանք։