Յարոսլավլում նշվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

25 Ապրիլի 2025, 14:40

Քաղաքականություն

Յարոսլավլի հայերը նշել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը։ Այստեղ ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

«Նաիրի» մշակութային կենտրոնում էլ տեղի է ունեցել ցուցահանդես, որը պատմել է հայ ժողովրդի պատմության այդ սարսափելի էջերի մասին։