Ըմբիշ Արամ Վարդանյանը պատվոգիր է ստացել Ուզբեկստանի ներքին գործերի նախարարից

30 Օգոստոսի 2024, 18:00

Սպորտ

Ուզբեկստանի ՆԳՆ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պուլատ Բոբոժոնովի մասնակցությամբ տեղի է ունեցել Փարիզում կայացած XXXIII ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած ներքին գործերի մարմինների մի խումբ աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, անձնակազմի շրջանում սպորտի մասսայականացման, ինչպես նաև Փարիզի XXXIII ամառային Օլիմպիական խաղերին ակտիվ մասնակցության համար հունահռոմեական ոճի հայազգի ուզբեկ ըմբիշ, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Արամ Վարդանյանը ՆԳ նախարարի անունից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով: