Արման Անդրեասյանը հաղթել է վրացի ըմբիշին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
07 Ապրիլի 2025, 21:39

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը մրցել է վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և առավելության հասել 3:1 հաշվով:
Եզրափակիչը կկայանա ապրիլի 8-ին: