Արսեն Հարությունյանը կպայքարի Եվրոպայի հնգակի չեմպիոնության համար

08 Ապրիլի 2025, 19:29

Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցել է Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ և առավելության հասել 5:2 հաշվով:

Հարությունյանի եզրափակիչը կկայանա ապրիլի 9-ին: