Ըմբիշ Գոռ Չիլինգարյանը միաձայն որոշմամբ հաղթել է չինացի մարզիկին

23 Մարտի 2025, 17:40

Սպորտ

Չինաստանի Չժենչժոու քաղաքում մարտի 21-ին կայացել է Չժենչժոուի ММА WLF MMA 82 Russia vs China մրցաշարը, որտեղ ռուսաստանյան մարզիկները հանդիպել են Չինաստանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Մրցախաղում Ռուսաստանի ММА-ի ըմբիշները հաղթել են 4-1 հաշվով:

Ռուսաստանի թիմի կազմում հաղթանակ է տարել նաև հայ մարզիկը: Գոռ Չիլինգարյանը (5-0) միաձայն որոշմամբ հաղթել է չինացի Չժենվեն Պենին։