Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
11 Հունիսի 2025, 22:32
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանը նվաճել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների (Մ17) առաջնության ոսկե մեդալը 51 կգ քաշային կարգում։
Մրցաշարը տեղի է ունենում 2025 թ․ հունիսի 9-16-ը Սկոպյեում։
Եզրափակիչում Աճեմյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռիզվան Կաիրբեկովի նկատմամբ։
Մրցաշարի ընթացքում նա բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ՝ առանց մեկ միավոր զիջելու։