Ըմբիշ Սերգեյ Սարգսյանը ջախջախիչ պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին
08 Մարտի 2025, 14:58
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
70 կգ քաշային կարգում էլ Վլադիմիր Ազարյանը 8։3 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Վարգային։