Ըմբիշ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
22 Հոկտեմբերի 2024, 23:00
Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72կգ) 1։3 հաշվով պարտվել է ԵԱ գործող չեմպիոն, Վրաստանի ներկայաացուցիչ Գեորգի Չխիկվաձեին ու դարձել արծաթե մեդալակիր։
Մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելը Շանթ Խաչատրյանը հաղթել է 4 գոտեմարտում (Շվեյցարիայի, Ճապոնիայի, Իրանի և Շվեդիայի ներկայացուցիչներին)։