Ըմբիշ Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21 Սեպտեմբերի 2025, 20:55

Սպորտ

Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2025 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 28-ամյա մարզիկը 15:5 հաշվով հաղթել է ղրղզ Ռազակ Բեյշեկեևին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ԱԱ-2025-ն ավարտում է 3 մեդալով՝ 1 ոսկի և 2 բրոնզ:

Հիմա եթերում