Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
08 Ապրիլի 2025, 21:11

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վազգեն Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վրացին չի ներկայացել գոտեմարտի:
Վազգեն Թևանյանը 2023 թվականին դարձել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: