Ըմբիշ Վլադիմիր Ավագյանը՝ Ռուսաստանի պատանիների առաջնության չեմպիոն
03 Փետրվարի 2026, 19:45
Հունվարի 31-ից փետրվարի 2-ը Սուզդալ քաղաքում անցկացվել է մինչև 18 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը։ Մարզիկները մեդալների համար պայքարել են 45, 51, 60, 71, 92 և 120 կգ քաշային կարգերում։
Մինչև 92 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Դոնի Ռոստովի ներկայացուցիչ ըմբիշ Վլադիմիր Ավագյանը՝ դառնալով Ռուսաստանի պատանիների չեմպիոն։