Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր

02 Հուլիսի 2024, 20:46

Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը բերեց Յուրիկ Հովեյանը։

67 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում ըմբիշը ժամանակից շուտ 14։4 հաշվով հաղթանակի հասավ թուրք Սերվան Չինարի նկատմամբ։