Ըմբիշներ Արտակ Աղաբեկյանն ու Աշոտ Գյուլնազարյանը՝ Սերբիայի Մ-17 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

01 Հուլիսի 2024, 00:00

Սպորտ

45 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը և 51 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է sportball24․com-ը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արտակը 4:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Եվգենի Շարկովին:

Աշոտն առավելության է հասել շվեյցարացի Քևին Բիրխլերի նկատմամբ (10:0):