Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով
13 Մայիսի 2023, 12:00
2024 թվականին Երևանում կկայանա ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
1. 2024 թվականի նոյեմբերին Երևան քաղաքում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
– ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան (հանձնաժողովի նախագահ)
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
– ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյան
– ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալմայոր Սամվել Հայրապետյան
– ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ
– ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ
– ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետ
– Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ (համաձայնությամբ)
– ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան
– «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
– «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)»։