Ընդդիմության համար կա լայն դաշտ խոշոր նախընտրական բլոկների ձևավորման համար․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի 2026, 11:50

Քաղաքականություն

Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով ներքաղաքական իրողություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ չի հիշում որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած։

«Ընդհանրապես, երբեք խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, երբեք խոսք չի գնացել եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Այս վիճակը կարող է տարօրինակ թվալ, բայց նաև ունիկալ է»,- նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ընդդիմության համար կա բավական լայն դաշտ թեզերի սինխրոնացման համար, և հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։

«Հիմա ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը ուժի իրավունքի մասին է․ ուժն է որոշում ամեն ինչ։ Եվ մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ, և մտնում ենք նախընտրական շրջան։ Այս 2 իրավիճակներից մեկն աշխատում է իշխանության օգտին, մյուսն՝ ընդդիմության։ Թե ինչ արդյունք է լինելու, ցույց կտան ընտրությունները»,- եզրափակել է Քոչարյանը:

Հիմա եթերում