Ընդդիմությունը ինչ ֆորմատով է մասնակցելու սպասվող ընտրություններին․երկրորդ նախագահի մեկնաբանությունը

07 Հոկտեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Խոսելով Hraparak.am-ի այն հարցի մասին, թե ընդդիմությունը ինչ ֆորմատով է մասնակցելու սպասվող ընտրություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է․

«Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար փետրվար ամիսներին։ Իմ կարծիքով ավելի շուտ չարժի քննարկել։ Ես չեմ ուզում մենք մտնենք նախընտրական այդ տրամադրությունների մեջ հիմա։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ է հունվար-փետրվար ամիսներին հստակեցնել։ Թե ով է գլխավորելու ցուցակը, կախված է նրանից, թե ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն»։

Հիմա եթերում