Ընդմիշտ՝ Արցախ. Դանիել Դեքերը «Տատիկ-պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար է հրապարակել

17 Հոկտեմբերի 2023, 13:35

Հայեր

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի «Տատիկ-պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար և գրել. «Ընդմիշտ՝ Արցախ»։

Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը հաճախ է Հայաստան գալիս, համերգներ տալիս։ Նա 44-օրյա պատերազմի օրերին էլ հայերի կողքին էր և միջազգային հանրությանը ներկայացնում էր, թե ինչ ցեղասպանություն է իրականացնում Ադրբեջանը Արցախում։

Դեքերը 2015 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն։