Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. Նարեկ Կարապետյան 

24 Փետրվարի 2026, 12:10

Քաղաքականություն

Հիմնական փոփոխությունը, որ ուզում ենք առաջարկենք՝ գներն են, քանի-որ դեղերն առաջին ու միակ ուղղություններից է, որ ավելի առաջնային է, քան հացն ու սնունդը: Այս մասին դեղագործների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Հայաստանում՝ միջինից բարձր տարիքով մարդկանց բյուջեում բավական նշանակալի դեր է ունենում դեղերի գները: Մոտավորապես 25 տոկոսը ընտանեկան բյուջեի դեղերի վրա է գնում: Այս պահին մեր երկրում կա գրանցված մոտ 3,700 դեղ, իսկ հարևան Վրաստանում՝ գերազանցել է 8,000-ը:

Դա խոսում է նրա մասին, որ Հայաստանի գրանցման համակարգը ունի խնդրահարույց կետ, երկրորդը՝ կենտրոնացված գնումներն են: Այն, ինչ Հայաստանում չի արտադրվում, պետությունը հնարավորություն կտա բանակցել ամբողջ երկրի քանակի համար մեծ ընկերությունների հետ: Երրորդը՝ հայկական արտադրությունն է ու ջեներիկների խթանումը: Այլընտրանքային ջեներիկներով հնարավոր լինի հայկականացնել սպառումը»,- նշել է նա: