Ընտանիքի հետ ՌԴ տեղափոխվող միգրանտները պետք է իրենց երեխաներին նախապես ռուսերեն սովորեցնեն․ Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայություն

21 Հուլիսի 2024, 15:00

Կրթություն

Միգրանտը, որը պլանավորում է ընտանիքի հետ տեղափոխվել ՌԴ, պետք է նախապես իր երեխային ռուսերեն սովորեցնի, որպեսզի նա հասկանա վարքի և հասակակիցների հետ շփման մշակույթը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Անզոր Մուզաևը:

Ավելի վաղ ՌԴ Պետդումա էր ներկայացվել օրինագիծ, որի համաձայն՝ օտարերկրացի երեխաները, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, դպրոցներում ընդունվելուց առաջ կստուգվեն ռուսաց լեզվի իմացության համար: Նախագծի հեղինակներն են լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ։

«Եթե դու կյանքդ կապում Ես Ռուսաստանի հետ, ուզում ես դառնալ նրա քաղաքացին, ուզում ես, որ երեխաներդ այստեղ կրթություն ստանան, ապա առանց ռուսաց լեզվի իմացության ինչպես կարելի է գիտելիքներ ձեռք բերել։ Այդ պատճառով, եթե ինչ-որ ընտանիք որոշում է տեղափոխվել և այստեղ ապրել, որպեսզի երեխաները սովորեն մեր դպրոցներում, իհարկե, նրանք նախապես պետք է աշխատեն, որպեսզի երեխան ռուսերեն իմանա», — ասել է Մուզաևը։