Ընտրի՛ր հայի կյանքը, ո՛չ թե նավթը. բողոքի ակցիա՝ Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ

20 Հոկտեմբերի 2023, 17:11

Քաղաքականություն

Երեկ և այսօր Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Ալիևը պատերազմական հանցագործ է», «Բրիտանական խորհրդարան, ընտրի՛ր հայի կյանքը, ո՛չ թե նավթը», «Դադարեցրե՛ք աջակցել Ադրբեջանի բռնապետությանը», «Դատապարտե՛ք ներխուժումը ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն», «Ազատե՛ք ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին» գրությամբ:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել նաև Լոնդոնի Պարկ Լեյնում գտնվող Intercontinental հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում էր Միջազգային էներգետիկ ֆորումը։

«Ամո՛թ ձեզ, բրիտանացի խորհրդարանականնե՛ր», — բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի և Հայաստանի աջակից Էիլլիան Ուիլյամսը, որը մասնակցում է բողոքի բոլոր գործողություններին։

Հիմա եթերում