Ընտրությունը կատարեցինք աղոթքով․ Գարեգին Բ-ն ևս քվեարկեց Վաղարշապատում
16 Նոյեմբերի 2025, 10:08
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առավոտյան քվեարկել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ Ընտրատեղամաս նա եկել էր Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։
«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ ընտրությունն արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- news.am-ի հետ զրույցում ասել է վեհափառը։