7-ամյա Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել

17 Մարտի 2025, 15:56

Հայեր | Սպորտ

Թալինի HI-AM (Հայ-Էմ) դյուցազնատան սան, 7-ամյա Նարեկ Գլճյանը պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ աջ ոտքով 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա վազելով 1 րոպեում 183 անգամ։ Այս արդյունքը 51 ցատկով գերազանցում է նախորդ ռեկորդը (132):

«Դուցնագիրք» ՀԿ-ի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ Նարեկի ռեկորդը առանձնահատուկ է, քանի որ միջազգային կոմիտեն, որպես կանոն, հայտեր չի ընդունում փոքր երեխաներից: Բայց այս դեպքում դիմումը բավարարվել է։