Յուժնո-Սախալինի սիմֆոնիկ նվագախումբը Տիգրան Հախնազարյանի հեղինակային տարբերակով ներկայացրել է «Մարդուկ-Ջարդուկ» ամանորյա հեքիաթը
27 Դեկտեմբերի 2023, 19:55
Յուժնո-Սախալինսկի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է Պ. Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը»: Համերգի առանձնահատկությունը ոչ միայն գրականության եւ երաժշտության սինթեզն էր, այլեւ այն, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը ոչ թե ղեկավարում էր երաժիշտներին, այլ հանդես էր գալիս հեքիաթասաց-կախարդ Դրոսելմայերի դերում:
««Մարդուկ-Ջարդուկը» իմ բացառիկ հեղինակային նախագիծն է։ Սիմֆոնիկ նվագախմբի ձայնի և Հոֆմանի բնօրինակ տեքստի նման եզակի համադրություն ոչ ոք չի արել։ Ես և երաժիշտները մեծ և երկար աշխատանք կատարեցինք նման արդյունքի հասնելու համար, քանի որ նվագախմբի համար դժվար է ինքնուրույն կատարել այդպիսի երաժշտություն, առանց դիրիժորի:
Մեր կոլեկտիվն իր տեսակի մեջ միակն է, որն ի վիճակի է ինքնուրույն նվագել բալետից հատվածներ։ Մենք մանրակրկիտ պատրաստվում ենք յուրաքանչյուր ելույթին, որպեսզի ուրախացնենք ունկնդիրներին և հարավսախալինցիներին պարգևենք ամանորյա տոների կախարդական մթնոլորտ»,- ասել է դիրիժորը։