ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի են ունենում Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումներ
28 Հունիսի 2023, 12:12
Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի են ունենում Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Դրան մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ կկայանա նաև Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը, որին ներկա կգտնվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներ, Ֆրանսիայի գիտական հանրության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երեկ՝ հունիսի 27-ինհ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է նաև Ներսես Շնորհալուն նվիրված ցուցադրությունը: Ներսես Շնորհալու գրավոր ժառանգությունն է ներկայացվելու՝ լուսապատճեների տեսքով: Ցուցադրելու են 12 մեծ ցուցապաստառ՝ անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 3-ը:
Այսօր ելույթ է ունենալու Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Հնչելու են Կոմիտասի (հոգևոր և աշխարհիկ), Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Վոլֆրամ Բուխենբերգի ստեղծագործությունները և մեկ բուզանդական շարական։