ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ պնդելով, որ ցանկանում է միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

19 Նոյեմբերի 2023, 18:05

Մշակույթ | Քաղաքականություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով։ Այս մասին X-ի էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

«Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու»,- գրել է Արփադարայը։