ՅՈՒՆԻՍԵՖ-ը 1 միլիոն դոլար է տրամադրում արցախցի երեխաների ուսումնառության համար

19 Փետրվարի 2024, 15:37

Քաղաքականություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է 1մլն դոլարի նոր դրամաշնորհի մասին՝ Հայաստանում փախստական երեխաների համար:

12-ամսյա դրամաշնորհը կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍՆ–ին՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառությունը բռնի տեղահանված երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների համար:

ԼՂ-ից բռնի տեղահանվել է և Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 30 000 երեխա: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը մինչև վեց տարեկան է:

Հիմա եթերում