ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր նկատառումներից
07 Օգոստոսի 2023, 16:47
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին․ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար: Այդ մասին ասված է «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղի պատասխանում։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին՝ երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր մյուս նկատառումներից»,- նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից: