Յուրա Համբարձումյանը՝ սպորտի վարպետի թեկնածու

12 Սեպտեմբերի 2024, 15:55

Սպորտ

Ռյազան քաղաքի արագ շախմատի առաջնությունում Յուրա Համբարձումյանը գրավել է առաջին տեղը։

«Յուրա, արեցիր դա։ Արեցիր այսպիսի կարևոր և անհրաժեշտ քայլ։ Սպորտի վարպետի թեկնածու։ Կեցցե՛ս, մեր ոսկե։ Սիրում ենք և հպարտ ենք»,- գրել է պատանի շախմատիստի հայրը՝ մարզիչ Վլադիմիր Համբարձումյանը։

Համբարձումյանների ընտանիքը շախմատիստների ընտանիք է, հայրը շախմատի մարզիչ է, նրա 4 երեխաները նույնպես շախմատ են խաղում։ Միշան, Յուրան, Անգելինան և Ռոման մի շարք մրցաշարերի չեմպիոններ ու մրցանակակիրներ են: