Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Լատվիայում
10 Սեպտեմբերի 2025, 20:00
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Լատվիայում: Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը միացել է Լատվիայի համալսարանի «Latvijas Universitāte» (LU Basketbols) թիմին, որը հանդես է գալիս Լատվիայի բարձրագույն լիգայում (LBL) և Լատվիա-Էստոնիա լիգայում (Latvian-Estonian Basketball League)։ Յուրա Մելիքյանը Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի անդամ է 2024 թվականից: