«Յուրահատուկ աղջիկ է». հայտնի գեղասահորդուհին՝ Ադելիա Պետրոսյանի մասին

24 Դեկտեմբերի 2023, 22:53

Սպորտ

Խորհրդային գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր Նատալյա Բեստեմյանովան ֆենոմենալ է անվանել Ադելյա Պետրոսյանի արդյունքը Ռուսաստանի առաջնությունում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Շաբաթ օրը Չելյաբինսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում 16-ամյա Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել։

«Սա ինչ-որ ֆենոմենալ արդյունք է։ Մենք, իհարկե, հիշում ենք Տրուսովայի հինգ քառյակները, բայց եթե համեմատենք Ադելիայի քառյակների հետ, խարիզման և քանակը, ապա սա հազվադեպություն է։ Նա յուրահատուկ աղջիկ է»,- ասել է Բեստեմյանովան։

Բեստեմյանովան խոստովանել է, որ Պեկինի Օլիմպիական խաղերից հետո մտավախություն ուներ, որ ռուսական գեղասահքում այլեւս չեն լինի նման տաղանդավոր գեղասահորդներ։