Յուրի Արոյան․ Ռուսական թատրոնի և կինոյի դերասանը

17 Հուլիսի 2024, 22:41

Սպորտ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Յուրի Արոյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին Թբիլիսիում։ Որքան էլ տարօրինակ է, բայց նա սկզբում ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, իսկ հետո արդեն Յարոսլավլի թատերական ուսումնարանը։

Դեռ ուսանողության տարիներին նա մասնագիտացել է որպես դերասան-ծաղրածու՝ սովորելով կրկեսի դերասաններ Յ.Նիկուլինի և Կարանդաշի ուսուցիչ Մարկ Մեստեչկինի մոտ։ Մոսկվայի կրկեսում Յուրի Արոյանն ասպարեզ է դուրս եկել հայտնի խորհրդային ծաղրածուներ Վ․ Մոտորինի և Վ․ Կոնդրատովի մի քանի ռեպրիզներում և հաջողություն ունեցել։

Հետագայում նա ցանկացել է իրեն փորձել բեմում և էկրանին, ուստի սկսել է աշխատել Ռուսաստանի տարբեր թատրոններում, այդ թվում՝ Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։

Յուրի Արոյանը խաղացել է այնպիսի հեռուստատեսային նախագծերում, ինչպիսիք են «Հանցավոր Պետերբուրգը», «Կանացի տրամաբանություն», «Կոտրված լապտերների փողոցը», «Հետք» և այլն։

Արոյանը նաև սիրում էր գրել կինոպատումներ, պատմվածքներ և բանաստեղծություններ: Հարկ է նշել, որ նրա պիեսի հիման վրա երեխաների համար բեմադրվել է ներկայացում, որը հաջողությամբ շրջել է Ռուսաստանի քաղաքներում։

Յուրի Մանուկի Արոյանը մահացել է 2018 թվականի հունիսի 19-ին։

Հիմա եթերում