Յուրի Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել Ռուսաստանում

11 Նոյեմբերի 2024, 10:14

Կրթություն | Հայեր

Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում դասախոսություն է կարդացել ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

Դասախոսության ավարտին Յուրի Ցոլակովիչը համալսարանին նվիրել է Մենդելեևի երկու աղյուսակ։ Դրանց վրա Յուրի Հովհաննիսյանի և քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գլեն Սիբորգի ստորագրություններն են, որի պատվին անվանվել է 106-րդ տարրը ՝ սիբորգիումը:
Յուրի Հովհաննիսյանի անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson (Оg): Նա դարձել է առաջին ռուս գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։ Այսօր այն պարբերական համակարգի ամենածանր և վերջին քիմիական տարրն է: