Յուրի Կիրակոսյանը ոսկե մեդալ է նվաճել Շինկիոկուշինկայ միջազգային մրցաշարում
21 Մայիսի 2025, 15:20
Մինսկում կայացել է «BELARUS OPEN WKO 2025» Շինկիոկուշինկայ միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 600 մարզիկ: Կրասնոդարի երկրամասից միակ ներկայացուցիչը արմավիրցի Յուրի Կիրակոսյանն էր։ Մարզիկը երեք հանդիպում է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի մրցակիցների հետ:
«Եզրափակչում մրցեցի Օրենբուրգի մրցակցի հետ։ Այս գոտեմարտն ավարտեցի առաջին ռաունդում ժամանակից շուտ»,-պատմել է չեմպիոնը:
Այս մրցաշարին Յուրին մասնակցում է երրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարի նա զբաղեցրել է երկրորդ տեղը, նախանցյած տարի՝ առաջինը։