Յուրի Սաքունցը հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
19 Նոյեմբերի 2024, 14:40
Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնությունում Յուրի Սաքունցը հաղթել է թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին:
Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չի կարողացել շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարել է տեխնիկական նոկաուտ:
Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրել է լեգենդար «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարության կարևորությունը:
Սաքունցի ութ նվաճումները գրանցվել են Գինեսի գրքում: