Յուրի Վորոբյովն ու Արմաիս Կամալովը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին վերաբերող հարցեր

30 Հունվարի 2025, 10:10

Քաղաքականություն

ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն աշխատանքային հանդիպում է ունեցել ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի համանախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմաիս Կամալովի հետ: Այս մասին Վորոբյովը հայտնել է տելեգրամյան ալիքում։

«Աշխատանքային հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Կամալովի հետ: Քննարկել ենք ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հասարակական նշանակալի նախագծեր, որոնք ծրագրված են փորձագիտական խորհրդի և «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,-նշել է սենատորը:

Հիշեցնենք, որ Արմայիս Կամալովը հայազգի հայտնի բժիշկ -ուրոլոգ է, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ:մալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ: