YouTube-ում հայերեն է դասավանդում Կրասնոդարի երկրամասի լավագույն ուսուցիչներից մեկը՝ Արև Բալայանը

30 Հունիսի 2023, 16:24

Կրթություն

Նովոռոսիյսկի թիվ 24 դպրոցի հայոց լեզվի լրացուցիչ կրթության ուսուցիչ Արեւ Բալայանը YouTube-ում ստեղծել է «Սովորենք հայերեն միասին» ուսումնական ալիքը։

Ուսուցողական տեսանյութեր գտնելու, հեղինակային բանաստեղծություններ և հայ դասականների ստեղծագործություններ լսելու համար անցեք հղումով։

Արեւ Բալայանը Կրասնոդարի երկրամասում «Տարվա ուսուցիչ 2022» եւ Կրասնոդարի երկրամասում «Մայրենիի եւ մայրենի գրականության լավագույն ուսուցիչ» մրցույթների այս տարվա հաղթողն է։