«Յուվենտուսի» ու «Բոլոնիայի» ներկայացուցիչները հետևել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղին
24 Նոյեմբերի 2023, 18:53
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպմանը ներկա են եղել իտալական ակումբների ներկայացուցիչներ։
Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին, իսկ «Բոլոնիայի» սկաուտները՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի։
Երկու ակումբների կողմից էլ կա մեծ հետաքրքրություն հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Չի բացառվում, որ տրանսֆերները կայանան առաջիկա ձմռանը։