«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նպատակ ունի խաթարել Իրանի ազգային անվտանգությունը․ Ալի Աքբար Վելայաթի
27 Հուլիսի 2025, 23:01
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի իրականացումը նպատակ ունի խաթարել Իրանի ազգային անվտանգությունը և երկրի ռազմավարական կապերը: Այս մասին, ըստ Tasnim գործակալության, հայտարարել է Իրանի առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունն իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական սխեմա, որն առաջ է քաշվում ԱՄՆ-ի և «Իսրայելի կոնսերվացված ռեժիմի» կողմից, որն ուղղված է «դիմադրության առանցքի» թուլացմանը, Կովկասի հետ Իրանի տրանսպորտային կապերի խզմանը և «տարածաշրջանի հարավում Իրանին և Ռուսաստանին ցամաքային շրջափակման պարտադրմանը»:
«Այս նախագիծը ոչ միայն Ուկրաինայից Կովկաս ճնշումներ տեղափոխելու Ամերիկայի ռազմավարության մի մասն է, այլ նաև աջակցում է ՆԱՏՕ-ն և պանթուրքիստական որոշ շարժումներ», — ասել Է Վելայաթին՝ ընդգծելով, որ «Իրանի ազգային անվտանգությունը մնում է կարմիր գիծ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է 100 տարով վարձակալել Հայաստանի տարածքի այն հատվածը, որը կապում է Ադրբեջանը և Թուրքիային սահմանակից Նախիջևանի անկլավը: