«Զանգեզուրի միջանցք»-ը կարող է ազդել Իրանի ազգային անվտանգությանը. ԻՀՊԿ

31 Հուլիսի 2025, 13:40

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք»-ը լուրջ աշխարհաքաղաքական վտանգ է ներկայացնում Իրանի համար: Այս մասին զգուշացնում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը՝ քննադատելով նախագահ Մասուդ Փեզեշքիանի վերջերս արած հայտարարությունը, որն այդ հարցն աննշան է անվանել:

«Նման դիրքորոշումը հակասում է հեղափոխության առաջնորդի կարծիքին և վերլուծական կոնսենսուսին։

Փորձագետների կողմից մատնանշվող հիմնական ռիսկերն են՝

-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք առանցքային տարանցիկ երթուղիների հասանելիության կորուստ,
-Իրանի՝ որպես տարածաշրջանի տրանսպորտային կենտրոնի նշանակության նվազում,
-Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ցամաքային սահմանի ձևավորման հավանականություն, ինչը հիշեցնում է ուկրաինական սցենարը:

Թուրքիան ձգտում է ուղիղ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հետ՝ բացառելով Իրանի տարածքով տարանցումը։ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը կարող է ոչ միայն փոխել տարածաշրջանի լոգիստիկան, այլև ուժեղացնել ճնշումը երկրի հյուսիս-արևմտյան սահմանների վրա։

Այս սպառնալիքն անտեսելը նշանակում է ռիսկի դիմել ռազմավարական ապագայի համար: Զանգեզուրի հարցը դուրս է գալիս տեխնիկական դետալի շրջանակներից և ուղղակիորեն վերաբերում է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային ազդեցությանը»,- նշված է տելեգրամյան ալիքում։