«Զանգեզուրի միջանցք»-ը վարձակալության տալը, հավասար է Հայաստանը վարձակալության տալուն. Գառնիկ Դավթյան

18 Հուլիսի 2025, 18:25

Քաղաքականություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը ադրբեջանա-թուրքական շատ լուրջ պրոյեկտ է, որը չի կարող դիտարկվել որպես վարձակալություն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

«Հասարակությանը մոլորեցնում են՝ ասելով, թե այդ միջանցքի բացման մեջ վատ բան չկա, սակայն խոսքը ճանապարհի օգտագործման մասին է, որը պետք է վերահսկվի ՀՀ կողմից: Այն փաստացի տալով մեկ այլ պետության վարձակալության՝ ստացվում է, որ Հայաստանն էլ ես վարձակալության տալիս»,- ասել է Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար հիմա ամենաձեռնտու պահն է՝ հասնելու բոլոր ցանկալի զիջումներին՝ առանց որևէ փաստաթղթի: «Եթե փաստաթուղթ լինի, դա կլինի Նիկոլի համար հաղթաթուղթ՝ քարոզչական գործընթացում»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: