«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը. Ալիև
22 Սեպտեմբերի 2025, 13:44
Ադրբեջանի շահավետ աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է տարածաշրջանային տնտեսական քաղաքականության ռազմավարական կենտրոն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ադրբեջանի առաջին միջազգային ներդրումային ֆորումի (AIIF-2025) մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Միջին միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է։ Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ, սպասվում է հետագա աճ։ Երկրի ժամանակակից ենթակառուցվածքները, այդ թվում՝ Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգիստը, Ալաթի ազատ տնտեսական գոտին և դրա գերժամանակակից երկաթուղային ենթակառուցվածքները, ներդրողներին առաջարկում են անմիջական մուտք դեպի համաշխարհային շուկաներ և բարձր տարանցիկ արդյունավետություն»,- ասել է նա: