«Զանգեզուրի միջանցքի» շուրջ դեռևս կոնկրետ լուծումներ չկան․ Հաքան Ֆիդան

29 Օգոստոսի 2025, 19:55

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ բարենպաստ պատկեր են ստեղծել ողջ տարածաշրջանի համար։

Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ֆիդանն ընդգծել է, որ այս պահին այդ հարցի շուրջ կոնկրետ լուծումներ չկան։

«Կողմերը կշարունակեն քննարկել զարգացման հնարավոր սցենարները։ Թուրքիան հավատարիմ է վստահության վրա հիմնված դիրքորոշմանը, և մենք լիովին վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։