«Զանգեզուրի միջանցքը» երբեք չի իրականացվի. իրանցի պատգամավոր
25 Օգոստոսի 2025, 18:30
«Զանգեզուրի միջանցքը» երբեք չի իրականացվի։ Այս մասին Իրանի խորհրդարանում հայտարարել է Շեհրեքորդ, Բեն, Սաման և Ֆարրոխշեհր քաղաքների պատգամավորը, հաղորդում է ԻՀՊԿ-ի տելեգրամյան ալիքը:
«Ամերիկան հիանալի հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքն Իրանի Իսլամական Հանրապետության կողքին երբեք չի իրականացվի, և մենք դա երբեք թույլ չենք տա»,- ասել է նա:
«Հ.Գ. Իրանն էլ ավելի հզոր կդառնա: Հողերը, որոնք երկար ժամանակ գտնվում էին սպասման ռեժիմում, կմիավորվեն իրենց մայր հայրենիքի հետ»,- ասվում է հրապարակման մեջ: