«Զանգեզուրի միջանցքը» կկապի մեր տարածաշրջանը արտաքին աշխարհին և կաշխուժացնի առևտուրը. Էրդողան

21 Հուլիսի 2025, 20:30

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» կկապի մեր տարածաշրջանը արտաքին աշխարհին և կաշխուժացնի առևտուրը. հիմնական ակնկալիքն այն է, որ այս երթուղին դառնա համաձայնության խորհրդանիշ, ոչ թե հակասությունների աղբյուր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանային երկրներ, այս հարցը կարող ենք լուծել փոխադարձ համաձայնությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս միջանցքին, նա ցանկանում է հնարավորինս շուտ զարգացնել և օգտագործել այն»,- ասել է նա:

Հիմա եթերում