«Զանգեզուրի միջանցքը» ՆԱՏՕ-ի՝ Իրանի հյուսիսային սահմաններին մոտենալու քողարկումն է. ԻՀՊԿ
18 Օգոստոսի 2025, 23:00
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ընդամենը քողարկում է ՆԱՏՕ-ի՝ Իրանի հյուսիսային սահմաններին առաջխաղացման համար, գրում է ԻՀՊԿ-ի տելեգրամյան ալիքը։
«Եվրասիայի հարցերով փորձագետ Սաֆրոնժադը նշում է, որ Դաշինքը Հարավային Կովկասում հենակետ է ձևավորում, որը հետագայում կարող է դառնալ լոգիստիկ բազա՝ Իրանի հյուսիսային սահմաններին էթնիկ անջատողականություն հրահրելու համար։
Այնուհետև ՆԱՏՕ-ի նպատակը Չինաստան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա հասնելն է»,- նշված է ԻՀՊԿ տելեգրամյան ալիքում։