«Զանգեզուրի միջանցքը» նոր հորիզոններ կբացի թյուրքական աշխարհի համար. Օմեր Բոլաթ

20 Սեպտեմբերի 2025, 11:40

Քաղաքականություն

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարևոր քայլ կլինի թյուրքական երկրների աշխարհագրական միավորման ճանապարհին, ինչպես նաև խթան կհանդիսանա տնտեսական կապերի և տարանցիկ առևտրի զարգացման համար։

Ելույթ ունենալով Անկարայում TÜİB միավորման կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա կամուրջ» գալա երեկոյին, Բոլաթը նշել է, որ միջանցքը թույլ կտա ակտիվացնել Միջին առևտրային երթուղին, որը կապում է Հեռավոր Արևելքը Եվրոպայի հետ, և կամրապնդի Ադրբեջանի ռազմավարական դերը որպես տարանցիկ հանգույց։