«Զանգեզուրի միջանցքը վերջ կդնի Հայաստանի մեկուսացմանը»․ Ամիրբեկով

03 Մարտի 2024, 16:00

Բոլոր

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության» և «խաղաղաշինության» ամրապնդման կարևոր միջոց։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը Անթալիայում Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ։

«Դրա վառ օրինակը Զանգեզուրի միջանցքի նախագիծն է, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը»,- ասել է Ամիրբեկովը։

Բացի այդ, ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի, այս նախագծի իրականացումը շահավետ է և «լիովին  համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին»։